Պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը․ Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ 2018 թ․-ին, Կճոյանի ձեռամբ. ՔՊ ԵԿ նախագահ

Պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը․ Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ 2018 թ․-ին, Կճոյանի ձեռամբ. ՔՊ ԵԿ նախագահ

ՔՊ Երիտասարդական կառույցի ղեկավար Արման Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Սոցիալական ցանցերում որոշ անհատների կողմից տարածվել է ապատեղեկատվություն՝ իբրև ՔՊ Երիտասարդական կառույցի անդամ Ռաֆայել Ջուլհակյանը Հովհաննավանքում ծառայել է որպես «կեղծ դպիր»։

Տեղեկացնում եմ, որ տվյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի միջնորդագրով,

2018 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։

Հետևաբար, ցանկացած հրապարակում կամ հայտարարություն, որը հակասում է վերը նշված փաստերին, պետք է դիտարկվի որպես կեղծ տեղեկություն և միտումնավոր վարկաբեկման փորձ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում