Տգետի մեկն է, մի նախադասություն գրի՝ 20 հատ տառասխալ կանի, գյուղի բյուջեով արաղ ու միս էր առնում. ի՞նչ են պատմում գյուղացիները Գրիշա Հարությունյանի մասին

Civic.am-ը այս օրերին լուսաբանում է Վաղարշապատի ընտրությունները և տեղում մեր լրագրողներին տեսնելիս հաճախ մեզ են մոտենում համայնքի բնակիչները ու տարբեր դրվագներ խնդրում լուսաբանել։
Երեկ էլ Civic-ի թիմը Էջմիածնում էր և մեզ մոտեցավ Դողսի մի գյուղացի ու խնդրեց անպայման ընտրողներին տեղեկացնել, որ իրենց նախկին գյուղապետ, հիմա էլ պրոռուսական Թևանյան Անդրանիկի ցուցակով համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը բառի ուղիղ իմաստով տգետ է։
Նա երկար տարիներ եղել է Դողսի գյուղապետը և գյուղացիների մշտական ծաղրի առարկան։ Նախ գյուղի բյուջեով փաստաթղթավորված օղի ու խոզի միս էր գնում՝ քեֆ անում։ Հետո էլ Աստված չանի մի գրելու թուղթ լիներ որպես գյուղապետ, այնքան տառասխալ էր անում, որ գյուղացիներն ամաչում էին իր ձեռքով տված տեղեկանքները մի տեղ ներկայացնեին, որ իրենք էլ ծաղրի առարկա չդառնային։
Մենք իհարկե, այս ամենը հաստատող փաստեր չունենք, բայց առաջարկում ենք սա ստուգել շատ պարզ եղանակով՝ Գրիշա Հարությունյանը տեսախցիկի առաջ 4-րդ դասարանի ծրագրից մի թելադրություն գրի հայերենով ու հետո հաշվենք սխալները, եթե իհարկե դրանք լինեն։
Կարծիքներ