Նիգերիացի գրոհայիններն առևանգել են մոտ 200 աշակերտի

իգերիայի Նիգեր նահանգում զինված անձինք առևանգել են մոտ 200 աշակերտի, կա մեկ զոհ։ Այս մասին հայտնում է Punch պարբերականը՝ հղում անելով իշխանություններին և տեղի բնակիչներին։
Նշվում է, որ գրոհայինները կիրակի ցերեկը հարձակվել են Թեգինա քաղաքի դպրոցի վրա։ Նրանք կրակ են բացել, ինչի հետևանքով 2 մարդ հրազենային վնասվածք է ստացել։ Նրանցից մեկը մահացել է, մյուսը՝ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նիգեր նահանգի իշխանությունները հաստատել են հարձակման փաստը, սակայն հայտարարել են, որ առևանգվածների թիվը ճշտված չէ։
Սա Նիգերիայում աշակերտների առևանգման առաջին դեպքը չէ։ Նրանց ազատ արձակման համար չարագործները փրկագին են պահանջում։
Կարծիքներ