ԱՀԿ-ն նշել է, թե որ ըմպելիքներից է անհրաժեշտ խուսափել շոգ եղանակին

ԱՀԿ-ն նշել է, թե որ ըմպելիքներից է անհրաժեշտ խուսափել շոգ եղանակին

Ուժեղ շոգի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս խուսափել ալկոհոլից, կոֆեինից և քաղցր ըմպելիքներից, ուրբաթ ճեպազրույցում ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:

«Մարդիկ պետք է խուսափեն շոգից, պահեն մարմինը զով, բավականաչափ խմեն: Գլխապտույտ ունենալու դեպքում ավելի լավ է դիմել բժշկի: Եվ երբ մենք խոսում ենք խմելու մասին, ապա մենք հաստատ խոսում ենք ջրի՝ ոչ թե ալկոհոլային ընպելիքների մասին։ Այնպես որ, խորհուրդ է տրվում խուսափել ալկոհոլից, ինչպես նաև մեծ քանակությամբ կոֆեինից և շաքարավազից», – ասել է նա:

ԱՀԿ-ն իր հայտարարությամբ մեկնաբանել է Կանադայի ծայրաստիճան շոգ եղանակը, որտեղ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը գրանցել էր 49,6 ° C ջերմաստիճան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում