Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2024 թվականի մարտին ծնվել է 88 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2024 թվականի մարտին ծնվել է 88 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի մարտին ծնվել է 88 երեխա՝ 46 տղա և 42 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 41 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը,  18 ծնունդ՝ Սևանի, 14-ական ծնունդ՝ Գավառի և Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նախորդ տարվա մարտ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 119 ծնունդ՝ 65 տղա, 54 աղջիկ։ Միայն Վարդենիսի բժշկական կենտրոնում է, որ պահպանվել է նախորդ տարվա մարտին գրանցված  ծնունդների ցուցանիշը, իսկ ահա մնացած բուժհաստատություններում առկա է էական նվազում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում