Գեղաշենում մի քանի խնդիր կլուծվի

Գեղաշենում մի քանի խնդիր կլուծվի

Կկառուցվի Գեղաշենի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը։ Այս մասին հայտնում են Կոտայքի  մարզպետարանից։

Սուբվենցիաների ստացման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած չորս ծրագրային հայտերի շրջանակներում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում կիրականացվեն

Մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում:

Հիշեցնենք, որ այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել: Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին սուբվենցիոն հայտ էր ներկայացվել կառավարություն, որն էլ հաստատվել էր և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում:

Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։

Մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն կդառնա արդեն 2020 թվականի հաստատված սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:

Մեկ այլ հաստատված ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:

Հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար՝ հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները:

Կոտայքի մարզպետի դիտարկմամբ, մեր համայնքներում առկա խնդիրները հնարավոր էր լուծել շատ ավելի վաղ, ինչի համար անհրաժեշտ էր, թերևս, ամուր կամք, համայնքային միջոցների սրտացավ և նպատակային կառավարում և հոգատարության դրսևորում հայրենիքի, համայնքի և նրա բնակչի նկատմամբ:

Մեր մյուս բնակավայրերում նախատեսված ծրագրերը կներկայացնենք հաջորդիվ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում