Մյանմայում զինվորական մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ․ կան զոհեր

Մյանմայում զինվորական մեքենան մխրճվել է ցուցարարների բազմության մեջ․ կան զոհեր

Մյանմայում զինվորական ռեժիմի դեմ բողոքի ցույցերի ժամանակ հինգ մարդ է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել Յանգոնում կիրակի օրը՝ դեկտեմբերի 5-ին, երբ զինվորական մեքենան մեծ արագությամբ մխրճվել է ցուցարարների բազմության մեջ։ Այս մասին Twitter-ում հայտնում է Քաղաքացիական անհնազանդության շարժումը (CDM):

Ականատեսների վկայությամբ՝ վրաերթից հետո զինվորները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Myanmar Now լրատվական պորտալի տվյալներով՝ առնվազն 15 մարդ է բերման ենթարկվել, ովքեր ցանկացել են օգնել տուժածներին։

«Ամեն օր Մյանմայում խաղաղ բնակիչները դառնում են մարդկության դեմ հանցագործությունների թիրախ», – ասվում է Ազգային միասնության ընդհատակյա կառավարության հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում