Ընդդիմությունն ուզում է, որ ՀՀ դեմ ռազմական գործողությունները տեղի ունենան, նրանք երազում են, որ դրանից հետո հենց իրենք պիտի կարգվեն «Ծայրագավառի կառավարիչ»․ Սարգսյան

Ընդդիմությունն ուզում է, որ ՀՀ դեմ ռազմական գործողությունները տեղի ունենան, նրանք երազում են, որ դրանից հետո հենց իրենք պիտի կարգվեն «Ծայրագավառի կառավարիչ»․ Սարգսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Ռուսաստանցի քարոզիչ Սոլովյովի հայտարարությունները ոչ միայն անթույլատրելի են, այլև ուղիղ թշնամական են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի նկատմամբ։

 

Բնավ զարմանալի չէ, որ Սոլովյովի հաղորդումների մշտական հյուր, նրա հետ նույն քաղաքական գիծը պահող հայաստանյան ընդդիմությունը ծպտուն չի հանում այս հայտարարությունների մասով։ Նրանք կիսում են Սոլովյովի կարծիքը, նրանք ուզում են, որ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները տեղի ունենան, նրանք երազում են, որ դրանից հետո հենց իրենք պիտի կարգվեն «Ծայրագավառի կառավարիչ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում