Իրաքն իր 1900 քաղաքացիներին դուրս է բերում Բելառուսից

Իրաքն իր 1900 քաղաքացիներին դուրս է բերում Բելառուսից

Իրաքի իշխանությունները ծրագրում են նոյեմբերի 27-ին՝ շաբաթ օրը, Բելառուսից հատուկ չվերթով դուրս բերել իրենց 430 քաղաքացիներին, իսկ այդ երկիրը լքած իրաքցիների ընդհանուր թիվը կկազմի մոտ 1900։ Այս մասին հայտնել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ աս-Սահաֆը, փոխանցում է TASS-ը։

Նրա խոսքով՝ շնորհիվ ԱԳՆ ջանքերի, «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունն առաջին չվերթի ժամանակ Բելառուսից Իրաք է վերադարձրել 431 ուղևորի, երկրորդի ժամանակ՝ 176-ի, երրորդի ժամանակ՝ 435-ի։

Դիվանագետը հավելել է, որ չորրորդ չվերթը կկայանա ուրբաթ երեկոյան։ Հայրենիք կտեղափոխվի 431 մարդ, իսկ շաբաթ օրը նախատեսվում է 430 քաղաքացու վերադարձ։

Ավելի վաղ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր Բելառուսի սահմաններին գտնվող միգրանտները պետք է ստանան հումանիտար օգնություն և վերադառնան իրենց երկրներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում