Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Հայաստանի խորհրդարանը ողջունում է Եվրամիության՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը:
Այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, երկարաժամկետ խաղաղության և վստահության ամրապնդման գործում»,- շեշտել է նա:
Կարծիքներ