Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Բորել

Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Բորել

Եվրամիությունը  այսօր Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար:

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ այդ առաքելության նպատակն է ի վերջո նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։

Բորելը նշել է՝ ակնկալվում է, որ անցումային թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացին։

«Եվրոպացի դիտորդների խմբի տեղակայումը արդյունավետ էր և նպաստեց վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում»,-ասել է Բորելը՝ հիշեցնելով, որ հենց այդ հիմքով էր Եմ խորհուրդը Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ որոշել աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության նախապատրաստմանը։

Հիշեցնենք՝ Եվրամիության 40 հոգանոց առաքելությունը ավելի վաղ տեղակայվել էր Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո։

Ի սկզբանե հայտարարվել էր, որ այն աշխատելու է երեք ամիս, իսկ նպատակն է դիտարկել և Բրյուսելին տեղեկացնել  տիրող իրավիճակի մասին։

Եմ դիտորդները այս ընթացքում տեղակայվել էին Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց ձորում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում