Հաստատվել Է Տիտանի Երկօքսիդի՝ Որպես Սննդային Գունանյութ Օգտագործելու Վտանգավորությունը

2020 թվականի սկզբին Ֆրանսիան արգելեց տիտանի երկօքսիդը (E171) օգտագործել որպես սննդային հավելանյութ։ Սա, կարծես թե, արձագանք էր բյուրոկրատական քաշքշուկներին ու անորոշությանը. Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալությունը (EFSA) մի քանի տարի շարունակ չէր կարողանում որոշել այս նյութի՝ սննդամթերքում կիրառելիության հարցը:
Եվ միայն բոլորովին վերջերս եվրոպացի պաշտոնյաները պաշտոնապես հաստատեցին, որ տիտանի երկօքսիդը չի կարող անվտանգ համարվել մարդու համար:
E171-ի վտանգավորության աստիճանը որոշելու դժվարությունները պայմանավորված են նրանով, որ մինչ այժմ ոչ մի ուսումնասիրություն չի հայտնաբերել այս նյութի քաղցկեղածին կամ գենոտոքսիկ գործոնները կամ՝ ուղղակի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Սակայն, միևնույն ժամանակ, դեռևս 2016 թվականից իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ E171-ը նանոմասնիկների տեսքով կարող է կուտակվել մարմնում։
Օրինակ, 2017 թվականի հունվարին, 2018 թվականի դեկտեմբերին «Scientific Reports» ամսագրում հրապարակված հետազոտությունները և այլն։
Տիտանի երկօքսիդն օգտագործվում է որպես սննդային գունանյութ՝ հիմնականում սննդին ավելի հրապուրիչ/գունեղ տեսք հաղորդելու համար։ Այն առկա է նաև տարատեսակ կոսմետիկաների, ներկերի ու դեղամիջոցների մեջ:
Առավել մանրամասն՝ EFSA-ի պաշտոնական կայքում։
Կարծիքներ