Լատվիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն Ուկրաինա ուղարկելու որոշումը

Լատվիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն Ուկրաինա ուղարկելու որոշումը

Լատվիայի կառավարությունը հավանություն է տվել «մոտ ապագայում» անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակն Ուկրաինա ուղարկելու որոշմանը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը ։

Նրա խոսքով, այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնեց հանրապետության վարչապետ Էվիկա Սիլինան։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են անօդաչու թռչող սարքերը ժամանելու Ուկրաինա։

Ինչպես նշում է պորտալը, Լատվիայի իշխանությունները մտադիր են տարեկան ընդհանուր առմամբ 10 միլիոն եվրո ծախսել Կիևին անօդաչու սարքեր տրամադրելու վրա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում