ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Այսօր աշխատանքային այցով Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում էի։

Աշխատակազմին ներկայացրեցի ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանին, ապա աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեցի։

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով:

Վստահ եմ՝ մենք կունենաքն արդյունավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում