Սոչիում քամին ծառեր է տապալել․ մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել

Սոչիում հորդառատ անձրևի ու փոթորկի հետևանքով ծառերի ընկնելու պատճառով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել։
Տեղի իշխանությունների տվյալներով ՝ տուժածներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը հրաժարվել է հոսպիտալացումից: Ընդհանուր առմամբ, քաղաքում քամին տապալել է 34 ծառ, հայտնում է RIA Novosti-ն։
Հուլիսի 4-ին, 1923 թվականից ի վեր ամենաուժեղ անձրևն է տեղացել նաև Մոսկվայում: Մի քանի ժամվա ընթացքում մի շարք շրջաններում տեղումների քանակը կազմել է մինչև 34 մմ: «Շերեմետևո»-ում թռիչքուղին հեղեղվել է, ավելի քան հարյուր թռիչք է հետաձգվել: Մինչև 23 մ/վ արագությամբ պոռթկուն քամին ծառեր է կոտրել: Մոսկվայի ժամանակով ժամը 19.00-ին հայտնի է դարձել Մոսկվայում և Մոսկվայի մարզում 7 զոհի մասին, 2 մարդ մահացել է կայծակի հարվածից, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Կարծիքներ