2 խորհրդարանների միջև բարեկամությունը դարձնում ենք հարատև. Բրաուն-Պիվեն հայտնել է համաձայնագրի ստորագրման մասին

2 խորհրդարանների միջև բարեկամությունը դարձնում ենք հարատև. Բրաուն-Պիվեն հայտնել է համաձայնագրի ստորագրման մասին

«Պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Պետք է վերջ դնել Լաչինի շրջափակմանը, և ամեն ինչ անել հումանիտար աղետից խուսափելու համար։ ՀՀ Ազգային ժողովում եկել ենք աջակցելու երկխոսության և խաղաղության խթանմանն ուղղված ջանքերին»:

Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ նշելով, որ  այս դժվարին իրավիճակում Ֆրանսիան պարտավոր է աջակցել հայկական ժողովրդավարությանը, նրա կենսունակությանն ու գեղեցիկ արժեքներին։

«Իմ պաշտոնակից Ալեն Սիմոնյանի հետ ստորագրեցի խորհրդարանական համաձայնագիր: Մենք մեր երկու խորհրդարանների միջև բարեկամությունն ու շփումները դարձնում ենք հարատև»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բրաուն-Պիվեն՝ հրապարակելով այցից լուսանկարներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում