Լրագրողը գնում է դպրոցի խնդիրների մասին նյութի, բայց ուշքն ու միտքը թուրք, դավաճան գտնելն է. Ղազարյան

Լրագրողը գնում է դպրոցի խնդիրների մասին նյութի, բայց ուշքն ու միտքը թուրք, դավաճան գտնելն է. Ղազարյան

Ինչպես արդեն հայտնի է, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մերձավանի դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին ու դրանց լուսաբանմանը:

«Լրագրողը գնում է դպրոցի խնդիրների մասին նյութի։ Բայց ուշքն ու միտքը ոչ թե այդ խնդիրներն են, այլ թուրք, դավաճան գտնելը։ Եվ հարցնում է ուսուցչին`դուք թրքասե՞ր եք։

Էդ նույնն ա, որ այդ լրագրողին մեկը հարցն` կներեք հնարավո՞ր է դուք ապուշ եք:

Հո չենք պնդում` անպատասխանատու ապուշ եք, հարցնում ենք»,- գրել է Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում