ԱՄՆ դեսպանատունը չի նախատեսում տարհանել իր քաղաքացիներին Ուկրաինայից

ԱՄՆ կառավարությունը չի դիտարկում Ուկրաինայից իր անձնակազմին և քաղաքացիներին տարհանելու հարցը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Կիևում ամերիկյան դեսպանատունը այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման պլանի պատրաստման մասին։
«ԱՄՆ կառավարությունը չի դիտարկում ԱՄՆ կառավարության անձնակազմին կամ ամերիկացի քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հարցը», - ասվում է դիվանագիտական առաքելության Twitter-ում :
Միաժամանակ դեսպանատունը հայտարարեց, որ կա ծրագիր երկրում իրավիճակի վատթարացման դեպքում։ «Անվտանգության իրավիճակի լուրջ վատթարացման դեպքում, ինչպես միշտ, անում ենք սովորական արտակարգ իրավիճակների պլանավորում»,- պարզաբանել են ամերիկացի դիվանագետները։
Կարծիքներ