Ճամբարակում զոհերի թիվը հասել է 3-ի․ փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին

Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին․ հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնողական աշխատանքներ են տարվում շենքի 3 բնակչի հայտնաբերելու ուղղությամբ, որոնց հետ կապ հաստատել չի հաջողվում:
Հիշեցնենք, որհունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Կարծիքներ