էս տղան հասել է Նյու Յորք, հարցազրույց տվել, որ պատմի՝ իրեն ձերբակալել են. սրանք ժողովրդի հետ կապ չունեն
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի հեռուստալրագրող Թաքեր Կարլսոնի հետ ունեցած հարցազրույցում արտահայտած մտքերին, հատված հրապարակել և գրել.
«Սա հատված է, որ տարածում են ձևևիստները՝ որպես հարցազրույցի թռեյլեր, հավանաբար՝ որպես «հաջողված կտոր», որտեղ հորեղբոր որդին պատմում է, որ իրեն էլ են ձերբակալել…
Գիտե՞ք՝ ինչ հիշեցի,երբ Լևոն Քոչարյանը 4-5 հավանաբար պարտադրված մանդատներից հրաժարումից հետո հերոսաբար հասավ խորհրդարան և պետք է իր առաջի անգամ երկրորդ, անգամ երրորդ հարցը տար այդ ժամանակ Նգն նախարարին կամ Վարչապետին՝ անվտանգությունից չէր, Ղարաբաղից բռնի տեղահանվածերից չէր, աղքատությունից կամ նպաստներից չէր, ԻՐ ՄԱՍԻՆ ԷՐ, Իրեն իբր ծեծելու մասին էին…
Հիմա էս տղան գնացել հասելա Նյու Յորք, հարցազրույց ա տվել, որ պատմի,որ իրեն ձերբակալել են…
Սրանք ժողովրդի հետ կապ չունեն, շփում չունեն, չեն զգում, սրանք ժողովրդին սուբյեկտ համարող չեն, եսակենտրոն էգոիստներ են…
Չնայած ում ինչ եմ պատմում, իրենց դղյակները բոլորդ էլ տեսել եք, այնտեղից տեսանելիության խնդիր հաստատ կա»:


Կարծիքներ