Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական սահմանապահ ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով 294 պաղեստինցի է տուժել

Առնվազն 294 պաղեստինցի է տուժել Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական սահմանապահ ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ 84 մարդ վիրավորվել է ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների արձակումից, ևս 3-ը՝ մարտական կրակոցներից, 189 արաբ՝ արցունքաբեր գազից, ևս 18-ը՝ այրվածքներ է ստացել:
Իսրայելցի իրավապահները խանգարել են Կարմիր մահիկի պաղեստինյան կառույցի բժշկական բրիգադի աշխատանքներին՝ ռետինե փամփուշտներ կրակելով, որի հետևանքով նաև մի քանի բժիշկ է վիրավորում ստացել:
Կարծիքներ