Ասադը 4-րդ անգամ ստանձնել է Սիրիայի նախագահի պաշտոնը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հուլիսի 17-ին երդում է տվել և ստանձնել է 4-րդ 7-ամյա ժամկետը, հայտնում է SANA գործակալությունը:
Նա երդում է տվել քաղաքական, կուսակցական, կրոնական, գիտական և հասարակական գործիչների, ինչպես նաև զոհերի հարազատների ներկայությամբ՝ ազգային խորհրդի նախագահի ու անդամների առաջ:
«Երդվում եմ, որ հարգելու եմ երկրի Սահմանադրությունը, նրա օրենքները և Հանրապետական կարգը, պաշտպանելու եմ ժողովրդի շահերը և հարգելու նրա ազատությունները։ Երդվում եմ պաշտպանել հայրենիքի ինքնիշխանությունը, նրա անկախությունը, ազատությունը և պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը։ Հասնելու եմ սոցիալական արդարության և արաբական ազգի միասնության», – ասել է նախագահը։
Երդմնակալության խոսքում Ասադը շնորհակալություն է հայտնել սիրիացի ժողովրդին՝ երկրի տարածքում ռազմական հակամարտության հետ կապված դժվարությունները հաղթահարելու գործում ցուցաբերած տոկունության և խիզախության համար:
Կարծիքներ