Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, իսկ հետո իրականացվում է կարիքների ապահովում՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Infocom-ի հետ զրույցում ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը նշեց, որ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։

Հարությունյանի խոսքով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում