Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներն առավելագույն պարգևավճարներ կստանան Եվրո-2020-ում իրենց ելույթների համար

Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներն առավելագույն պարգևավճարներ կստանան Եվրո-2020-ում իրենց ելույթների համար

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն նշել է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն առավելագույն պարգևավճարներ կստանան Եվրո-2020-ում իրենց ելույթների համար։

«Մեր ֆուտբոլիստները չեն հարցնում պարգևավճարների մասին, չեն հարցնում, թե մյուս թիմերը որքան են ստանում։ Նրանց հետաքրքրում է արդյունքը, հաջող ելույթ ունենալը։ Սա խոսում է այն մասին, որ մեր հավաքականի համար ամենակարևորը հնարավորինս լավ հանդես գալն ու մեր երկիրը եվրոպական ասպարեզում ներկայացնելն է։ Նրանք կստանան առավելագույն պարգևավճարներ։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այն գումարները, որ ՈՒԵՖԱ-ն տալիս է ելույթների համար, մենք ստանում ենք մեր հավաքականի ցուցադրած խաղի ու ֆուտբոլիստների շնորհիվ»,- Պավելկոյի խոսքերն է փոխանցում Football.ua-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում