Սամվել Կարապետյանին չի արգելվել հանդես գալ տեսաուղերձով. ՔԿ պարզաբանումը

Սամվել Կարապետյանին չի արգելվել հանդես գալ տեսաուղերձով. ՔԿ պարզաբանումը

Պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից:

«Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի:

Հետևաբար պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՔԿ պարզաբանման տեքստում:

Նշենք՝ փետրվարի 12-ին տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացվել էր Սամվել Կարապետյանի անունից ԱԲ-ի ստեղծած տեսաուղերձ: Այս կապակցությամբ կուսակցությունից հայտարարել էին, թե Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում