Կոտայքում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Կոտայքում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ:

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում