Չինաստանի Հուբեյ նահանգում սողանքի հետևանքով ինը մարդ անհետ կորել է

Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում զանգվածային սողանքից հետո ինը մարդ անհետ կորել է։ Այս մասին կիրակի օրը հաղորդել է «Սինհուա» լրատվական գործակալությունը :
Միջադեպը տեղի է ունեցել Ուֆենգ Տուջիա ինքնավար շրջանի Յուեֆենգ գյուղում։ Մոտ 500 հազար խորանարդ մետր ծավալով ժայռը ընկել է այն վայրում, որտեղ ճանապարհաշինական աշխատանքներ էին իրականացվում.
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հինգ մարդու. Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Կարծիքներ