Տեխասում կրակոցներից մեկ մարդ է զոհվել

Տեխասում կրակոցներից մեկ մարդ է զոհվել

Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ամերիկյան Բեյթաուն քաղաքում մեքենայից մարդկանց վրա բացված հրաձգության հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսը ։

Նրա խոսքով, սկզբում տեղեկություն կար ութ տուժածի մասին, հետագայում նրանց թիվն ավելացավ։

«Վիրավորների թիվը հասել է 14-ի: Մեկ մարդ մահացել է, երեքը ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ մնացածները, ենթադրաբար, վիրավորվել են՝ առանց կյանքին վտանգի», - ասվում է շերիֆի հայտարարության մեջ:

Կատարվածի պատճառները պարզվում են։ Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը ABC հեռուստատեսության տեղական մասնաճյուղին՝ անհայտ անձը կրակ է բացել մի քանի շաբաթ առաջ իր տանը սպանված երիտասարդի հիշատակի արարողության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում