Արման Ծառուկյանը կմենամարտի Խոել Ալվարեսի հետ. UFC

Ռուսաստանցի Արման Ծառուկյանը խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում հաջորդ մենամարտում կմրցի իսպանացի Խոել Ալվարեսի հետ, հաղորդում է Sports.ru-ն։ Մենամարտը տեղի կունենա փետրվարի 27-ին UFC Fight Night մրցաշարում։
Հիշեցնենք, որ ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ հաղթանակից հետո Արման Ծառուկյանն UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջադիմել էր մեկ աստիճան և բարձրացել 13-րդ տեղ:
Սեպտեմբերի 18-ին Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում Գիագոսին նա հաղթել էր առաջին ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով:
Կարծիքներ