Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը

Սոցփաթեթի համար հատկացվող միջոցները շահառուները կկարողանան ուղղել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի և մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների ծառայություններից օգտվելու, ատամնաբուժական ծառայությունների համար, հնարավորություն կունենան սոցփաթեթի գումարն ուղղել նաև վճարովի մանկապարտեզ հաճախող իրենց երեխաների վարձի մարմանը:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում բյուջեի ծախսերի ավելացում:

Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում, ստացել դրական եզրակացություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում