Եթե ՊՍԺ-ին կիսապաշտպան պետք լինի, կարող են ինձ զանգել․ Ռակիտիչ

«Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ասել է, որ կցանկանար տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին գրում է Armsport-ը։
«Կցանկանայի այնտեղ տեղափոխվել։ Եթե ՊՍԺ-ին կիսապաշտպան պետք լինի, կարող են ինձ զանգել։ Ցանկանում էի տեղափոխվել այդ ակումբ, երբ հանդես էի գալիս «Բարսելոնայում», բայց այն ժամանակ դա տեղի չունեցավ։ Ընդ որում, ուրախ էի մնալ կատալոնական ակումբում»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում fichajes.com-ը։
Կարծիքներ