Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Հեռախոսազրույցից հետո Դմիտրո Կուլեբան X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Քննարկել ենք Ուկրաինայում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի դինամիկան։ Ես ողջունեցի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին համաձայնագիրը։ Մենք պայմանավորվեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում