Հարիսը Մակրոնի հետ կքննարկի կլիմայի, առողջության և անվտանգության հարցերը

Հարիսը Մակրոնի հետ կքննարկի կլիմայի, առողջության և անվտանգության հարցերը

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը մտադիր է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել կլիմայական, առողջապահական և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից երկուշաբթի երեկոյան հրապարակված նրա գրավոր հայտարարության մեջ։

«Այս գիշեր ես մեկնում եմ Ֆրանսիա՝ նախագահ Մակրոնի հրավերով՝ Եվրոպայում և ամբողջ աշխարհում դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու։ Աշխատելու այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը, առողջապահական ճգնաժամը և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները»:

Բացի այդ, փոխնախագահի խոսքով, նա մտադիր է Ֆրանսիայի ղեկավարության հետ քննարկել տիեզերքում համագործակցության հնարավորությունները։

Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը երկուշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնի հանդիպումը Հարիսի հետ նախատեսված է նոյեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում Հարիսը նոյեմբերի 11-ին ելույթ կունենա Փարիզի խաղաղության չորրորդ ամենամյա ֆորումում, ինչպես նաև կմասնակցի նոյեմբերի 12-ին Լիբիայի վերաբերյալ համաժողովին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում