Թալիբները Քաբուլին զինադադար են առաջարկել բանտարկյալներին ազատելու փոխարեն

«Թալիբան» շարժումը դիմել Է Աֆղանստանի կառավարությանը՝ երեք ամիս ժամետով հրադադարի առաջակությամբ: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել Է Դոհայում (Կատար) թալիբների հետ բանակցություններում Աֆղանստանի կառավարական պատվիրակության անդամ Նադեր Նադերին: Փոխարենը, նրա խոսքով, նրանք պահանջում են ազատ արձակել շարժման՝ ավելի վաղ բռնված 7 հազար զինյալների:
«Թալիբներն առաջարկեցին եռամսյա զինադադար, բայց Աֆղանստանի կառավարությունից պահանջեցին ազատ արձակել 7 հազար բանտարկյալների իրենց կողմնակիցների թվից,- մեջբերւմ Է Pajhwok գործակալությունը Նադերիի հայտարարությունը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսում:- Դա լուրջ պահանջ Է, մենք արդեն տեսել ենք, որ 5 հազար թալիբների ազատումը բանտարկությունից չբարելավեց իրադրությունը եւ նույնիսկ հանգեցրեց Էսկալացիայի»: Մամուլի ասուլիսը կայացել Է Աֆղանստանի 11 քաղաքական գորիչներից բաղկացած պատվիրակության անդամների՝ հուլիսի 15-ին Քաբուլում նախատեսված հանդիպումից առաջ, որը պետք Է բանակցությունների մեկնի Դոհա:
Այդ կոնսուլտացաները, որոնք ընթանում են անցյալ տարվա սեպտեմբերից, բազմիցս ընդհատվել են եւ վերջերս վերսկսվեցին: Առայժմ դրանք ընթանում են փորձագետների մակարդակով, որոնց թվի մեջ Է մտնում նաեւ Նադերին: Ամենասկզբից Դոհայում չհաջողվեց ըստ Էության առաջ անցնել ապագա հաշտության բանակցությունների օրակարգի քննարկումից: Քննարկումները, որոնք մինչեւ հիմա ընթանում են, համարվում են նախնական: Ենթադրվում Է, որ Դոհայի հանդիպմանը Քաբուլի պատվիրակության կազմի մեջ կմտնեն, մասնավորապես, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Աֆղանստանի Ազգայն հաշտեցման բաձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան: Թալիբների պատվիրակությունը կգլխավորի նրանց հիմնական բանագնաց Աբդուլ Ղանի Բարադարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ