Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 12 604 դեպք, մահացել է 337 պացիենտ

Ռուսաստանում վերջին մեկ օրում 85 տարածաշրջաններում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 12 604 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 177 330-ի, իր Telegram ալիքում հայտնում է ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Նոր վարակվածներ ամենաշատ գրանցվել են Մոսկվայում՝ 1723: Մայրաքաղաքից հետո օրական աճով առաջատար են Սանկտ Պետերբուրգը (957 դեպք) եւ Մոսկվայի մարզը (728 դեպք):
Առավել փոքր թվով վարակվածներ են հայտնաբերվել Նենեցական եւ Չուկոտկայի ինքնավար շրջաններում (համապատասխանաբար՝ 4 եւ 3 դեպք):
Անցած մեկ օրում Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսով 337 պացիենտ: Օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ երկրում մահացել է հաստատված ախտորոշմամբ ընդհանուր 83 630 մարդ:
Մեկ օրում դուրս գրված պացիենտների թիվն աճել է 12 943-ով: Համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է ընդհանուր 3 726 388 պացիենտ:
Կարծիքներ