Առաջարկում եմ Պուշկինի 62 հասցեում գտնվող շենքի ֆասադը նկարազարդել Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի աշխատանքներից մեկով. Ժենյա Սարգսյան

Արա Սարգսյանի թոռնուհին՝ Ժենյա Սարգսյանը գրել է.
Հարգելի քաղաքապետարանի աշխատողներ
Ես՝ Ժենյա Սարգսյանս, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի տնօրենի՝Աննա Սարգսյանի քույրը,դիմում եմ Ձեզ խնդրանքով` վերանայել Պուշկինի 62 հասցեում գտնվող շենքի ֆասադի նկարազարդման մասին որոշումը:
Ես, լինելով Արա Սարգսյանի թոռնուհին ու ժառանգորդը, ինքս`արվեստագետների ընտանիքի ներկայացուցիչ և մեր հանրությունում արվեստի զարգացմանն ուղղված ցանկացած միջոցառումների առաջին ջատագովերից, ողջունում եմ այն գաղափարը, որ մեր մեծամեծերի աշխատանքները տարածենք և հայտնության հանձնենք մեր ժողովրդին, հատկապես՝ երիտասարդներին և, իհարկե, զբոսաշրջիկներին:
Սակայն, համարում եմ սույն որոշումը անընդունելի, քանի որ ընտրված Եր.Քոչարի աշխատանքի պատկերի տեղը ճիշտ չէ ընտրված: Գտնվելով ոչ պակաս հանճարեղ երկու արվեստագետների թանգարանի անմիջական հարևանությամբ` այն խաթարում է թանգարանի բնականոն աշխատանքը:
Հետևաբար, առաջարկում եմ Պուշկինի 62 հասցեում գտնվող շենքի ֆասադը նկարազարդել Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի աշխատանքներից մեկով, ինչն ավելի գերադասելի և տրամաբանական կլինի, քանզի հենց իրեց տուն-թանգարանն է գտնվում հարակից շենքում՝ Պուշկինի 71 հասցեում:
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի աշխատանքը տեսնելիս, մարդիկ կարող են ուղղորդվել և այցելել տուն-թանգարան և հիանալ նրանց այլ աշխատանքներով նույնպես:
Կարծիքներ