Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինայի թիմին
 
            Սլովենիայում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին եւ զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավարությունից:
Հայաստանի հավաքականից ոչ-ոքի խաղացին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեցին։
9 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 12 միավոր։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ