Գրքի ու գրականության հանդեպ սեր, հետաքրքրություն սերմանել. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Գրքի ու գրականության հանդեպ սեր, հետաքրքրություն սերմանել. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Գրքի, գրականության առաջին եւ հիմնական չափանիշը պետք է լինի որակը. դեպի գրքերի աշխարհ ճանապարհը սկսվեց 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին։ Տասը տարի աշխատելով Բյուրականի աստղադիտարանում որպես գիտաշխատող, Խորհրդային Միության փլուզումից հետո Մկրտիչ Կարապետյանը երկու տարբերակ ուներ՝ թողնել եւ հեռանալ երկրից, ինչպես վարվեցին շատերը, կամ էլ պետք էր նոր զբաղմունք գտնել, քանի որ այդ ժամանակ հնարավոր չէր գիտությամբ ընտանիք պահել։ Հրատարակչական գործունեությամբ սկսել էր զբաղվել դեռեւս 1988-89-ից, իսկ արդեն 1993-ին հիմնադրվեց «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, որն իր գործունեության 28 տարիների ընթացքում լույս է ընծայել ավելի քան 5000 անուն գիրք՝ ուշադրության կենտրոնում պահելով բոլոր տարիքի եւ նախասիրությունների ընթերցողներին:

Կարապետյանի համար կարեւորը որակյալ գրականության եւ որակյալ գրքի մատուցումն է գրքասերներին։ Այդ նպատակով ընթերցողներին են ներկայացվում ինչպես հայ եւ օտար լավագույն հեղինակների ստեղծագործությունները, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող գրողների եւ արտասահմանյան հրատարակչությունների հետ համագործակցությունների շնորհիվ բնագրային թարգմանությամբ ներկայացնում են դասական եւ ժամանակակից բեսթսելլերներ, ինչպես օրինակ՝ Էքզյուպերի, Ռեմարկ, Ջոն Գրին եւ այլք: Գրքի եւ գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հանրապետությունում զարգացնել գրադարանային ցանցը։ Դա նորանոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն գրադարանների եւ ընթերցողների, այլեւ հրատարակիչների եւ ժամանակակից գրողների համար»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում