Նիգերիայում լաստանավի խորտակման հետեւանքով ավելի քան 20 մարդ է խեղդվել

Նիգերիայում լաստանավի խորտակման հետեւանքով ավելի քան 20 մարդ է խեղդվել

Դեկտեմբերի 1-ին Նիգերիայում ավելի քան 20 մարդ, այդ թվում մի քանի դպրոցականներ են զոհվել լաստանավի խորտակման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Dailytrust թերթը:

Միջադեպը տեղի Է ունեցել վաղ առավոտյան երկրի հյուսիսում՝ Կանոյի նահանգում: Խեղդվողների թվում եղել են Բագվայի մուսուլմանական դպրոցի աշակերտներ:

Լաստանավը շրջվել Է եւ ջրասույզ եղել Վատարի գետով անցման ժամանակ: Ընդամենը լաստանավում եղել Է 47 մարդ: Յոթը փրկվել Է, 20 խեղդվողների մարմինները գտնվել են: Որոնողա-փրկարարական գործողությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում