Ճապոնական արհմիությունները կպնդեն բարձրացնել աշխատավարձը 4%-ով

Ճապոնական արհմիությունները կպնդեն բարձրացնել աշխատավարձը 4%-ով

Ճապոնիայի արհմիությունների համադաշնությունը (Ռենգո)՝ երկրի աշխատողների ամենամեծ արհմիությունը, մտադիր է 2022 թվականի գարնանը ձեռնարկատերերի հետ բանակցություններում աշխատավարձերի միջինը 4%-ով բարձրացնել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ռենգոյի կենտրոնական կոմիտեի նիստի որոշումներում։

Համադաշնության պահանջներն ընդհանուր առմամբ համընկնում են Ճապոնիայի կառավարության դիրքորոշման հետ, որը համաճարակի դժվարին պայմաններում սպառողների պահանջարկը վերակենդանացնելու և տնտեսության վիճակը բարելավելու կարևորագույն պայմանն է համարում աշխատավարձերի բարձրացումը։ Մասնավորապես, անցյալ ամիս վարչապետ Ֆումիո Կիսիդան պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ տարվա գարնանը աշխատողներին և աշխատակիցներին վճարումները պետք է ավելացվեն ավելի քան 3%-ով այն ընկերություններում, որտեղ եկամուտները գերազանցում էին համաճարակի սկսվելուց առաջ։ Ընդհանուր առմամբ, ճապոնական խոշոր բիզնեսի շտաբի ղեկավարությունը՝ Ճապոնական բիզնեսի ֆեդերացիան (Keidanren), դրական է արձագանքել այս պահանջին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում