Ամաչեք, որ հոգևոր դասը երկու տասնամյակից ավելի սերտաճել է օլիգարխիային. Արմեն Գալջյան

Ինչի՞ համար եք ամաչում։ Ի՞նչն է ձեզ վատացնում։
Ամաչելու բան իսկապես կա։ Ամաչեք, որ հոգևոր դասը երկու տասնամյակից ավելի սերտաճել է օլիգարխիային։ Ամաչեք, որ այդ նույն հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ չեն ապրել այն արժեքներով, որոնք քարոզել են ժողովրդին։ Ամաչեք, որ մի խումբ հոգևորականներ մասնակցել են ահաբեկչության պլանավորմանը՝ փորձելով գլխատել պետությունը։
Այսօրվա ճգնաժամային իրավիճակը չէր առաջանա, եթե եկեղեցին լիներ իր տեղում։ Որևէ իշխանություն, որևէ իրավապահ մարմին չէր համարձակվի գործողություն իրականացնել, եթե հոգևոր կառույցը պահպաներ իր բարոյական բարձր դիրքը։
Այս իրավիճակի բարոյական և համակարգային պատասխանատվությունը ընկնում է եկեղեցու բարձրագույն ղեկավարության վրա։ Եկեղեցու վստահությունը վերականգնելու, հասարակության մեջ նրա տեղը ամրապնդելու և արժանապատիվ ուղի ընտրելու համար անհրաժեշտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցուցաբերի պատասխանատվության բարձրագույն մակարդակ՝ հրաժարական ներկայացնելով՝ թույլ տալով նոր էջ բացել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմության մեջ։
Արմեն Գալջյան
Կարծիքներ