Մարադոնայի արձանը տեղադրվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում

Բուենոս Այրեսի գլխավոր միջազգային օդանավակայանում տեղադրվել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնայի արձանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի օդանավակայանները շահագործող Aeropuertos Argentina 2000 ընկերության մամուլի ծառայությունը։
Ամբողջ հասակով արձանը 3D տպագրվել է։
Ըստ մամուլի ծառայության՝ AA2000-ի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանն անձամբ է Մարադոնային առաջարկել կանգնեցնել իր արձանը, իսկ ֆուտբոլիստը խնդրել է հուշարձանը կանգնեցնել Էզեյզայի օդանավակայանում։
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 61 տարեկան հասակում։ Պատճառը սրտի սուր անբավարարությունն էր, որը հանգեցրեց թոքային այտուցի։ Նրա մահից անմիջապես հետո Արգենտինայի դատախազությունը հետաքննություն է սկսել բժիշկների հնարավոր անփութության վերաբերյալ։
Կարծիքներ