Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի 1-ին հուշամրցաշարին հաղթել է «Արմադա» թիմը. տեսանյութ

Մոտ 1 շաբաթ Հիլզ սպորտային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի
ջրագնդակի ֆեդերացիայի հավաքականի ավագ մարզիկ, 44-օրյա
պատերազմի
մասնակից
Հենրիկ
Հակոբյանի
անվան
հուշամրցաշարը։
Ջրագնդակի այս տարվա առաջնությանը մասնակցել է 8 թիմ։
Ֆեդերացիայի ղեկավարներն ու մարզիչները մեկ քայլ առաջ են
համարում այն, որ այս անգամ մրցահարթակին նաև աղջիկներ են եղել։
Թիմերը պայքարել են՝ բարձր պահելով մրցաշարի հերոսի՝ Արցախյան
երրորդ
պատերազմի
մասնակից,
Հայաստանի
ֆեդերացիայի հավաքականի ավագ մարզիկ Հենրիկ Հակոբյանի անունն
ու մշտապես սահմանած նշաձողը։
Ջրագնդակի խաղը բաղկացած է 4 խաղակեսից։ Յուրաքանչյուր
խաղակես այս պայքարում տևում է ուղիղ 8 րոպե։ Այս տարվա հաղթողը
Երևանի «Արմադա» թիմն էր։
Հենրիկ Հակոբյանի հիշատակի հուշամրցաշարին 2 տեղը զբաղեցրած
թիմը՝ «ORWP Երևանն» է, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է «ORWP-2»-
ը։
Մասնակիցներն ստացել են պատվոգրեր, հուշամեդալներ, իսկ հաղթող
թիմը՝ գավաթ։ Աղջիկների խումբն էլ, մասնակցության համար, ստացել է
խրախուսական պարգև։
Հուշամրցաշարն ավարտվել է՝ վառ պահելով ջրագնդակի ֆեդերացիայի
հավաքականի ավագ մարզիկի՝ Հենրիկի հիշատակը։
Հայաստանի ջրագնդակի Ֆեդերացիայի և «Դու Հայաստանին»
բարեգործական հասարակական կազմակերպության ստորագրած
հուշագրով յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին կանցկացվի Հենրիկ
Հակոբյանի անվան հուշամրցաշարը։
Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղի է ունեցել ընկերական
հանդիպում ջրագնդակի պատանեկան հավաքականի և վետերանների
միջև, արդյունքում՝ հաղթել են վետերանները։
Կարծիքներ