Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կմեկնի արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հունիսի 7-9-ը ներառյալ:
2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը»,-ասված է որոշման մեջ:
Կարծիքներ