Արկանզասում տորնադոն երկու մարդու կյանք է խլել

Արկանզասում տորնադոն երկու մարդու կյանք է խլել

Առնվազն երկու մարդ մահացել է, ևս 20-ը փլատակների տակ են մնացել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Արկանզաս նահանգի Մոնետում ծերանոցը մասամբ ավերել է տորնադոն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղին։

Հինգ մարդ տուժել է, սակայն հաջողվել է դուրս գալ կիսաքանդ շենքից, նրանց վիճակի մասին դեռ տեղեկություն չի հաղորդվում։ Արդեն դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները, որոնք համալրվել են հարևան քաղաքի զորքերով։ Աղետի հետեւանքով տանիքի մի մասը պոկվել է, իսկ շենքի մի թեւը՝ փլուզվել։

Ավելի վաղ ուրբաթ օրը ամերիկացի օդերևութաբանները զգուշացրել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս նահանգների մի քանի շրջաններում տորնադոյի հնարավորության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում