Ղուրանն այրած տղամարդուն ծեծի ենթարկելոու համար Կադիրովն իր որդուն անվանել է «բոլոր մահմեդականների հերոս»

Ղուրանն այրած տղամարդուն ծեծի ենթարկելոու համար Կադիրովն իր որդուն անվանել է «բոլոր մահմեդականների հերոս»

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որդու՝ Ադամ Կադիրովի հետ տեսանյութ է հրապարակել իր «Տելեգրամ» ալիքում և նրան անվանել «բոլոր մահմեդականների հերոս»։

Չեչնիայի ղեկավարի հրապարակած տեսանյութում կադրեր են, թե ինչպես է Ադամ Կադիրովը ծեծում Վոլգոգրադում Ղուրանը այրած Նիկիտա Ժուրավելին։

«Չեչեն ժողովրդի ճանաչած իսկակն կյոնախը (տղամարդը), բոլոր մահմեդականների հերոսը»,- տեսանյութին կից գրել է Կադիրովը:

Մայիսին անվտանգության ուժերը Վոլգոգրադում ձերբակալել էին տեղի մի բնակչի՝ մզկիթի դիմաց Ղուրանի այրման հետ կապված գործողության համար:

Ըստ Քննչական կոմիտեի՝ կասկածյալը խոստովանել է, որ դա արել է փողի համար՝ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ցուցումով։

Օգոստոսին Չեչնիայում հետաքննություն էր սկսվել Ժուրավելի բողոքից հետո, թե իրեն ծեծի է ենթարկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամը, Գրոզնիի քննչական մեկուսարանում։

Սեպտեմբերի վերջին Կադիրովը խոստովանել է, որ Ադամը ծեծել է Ղուրանը այրողին և ասել, որ հպարտ է որդու արարքով։ Դատական առաջին նիստում Ժուրավելն ինքը ներողություն է խնդրել իր արարքի համար, որը, ըստ նրա, կատարվել է «առաջին հերթին մուսուլմանների համար այս գրքի ողջ կարևորության անտեղյակությունից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում