3 նախագահին պատերազմի ժամանակ անգամ օդանավն եմ տրամադրել, ասել՝ ուր ուզում եք, գնացեք. Փաշինյան

3 նախագահին պատերազմի ժամանակ անգամ օդանավն եմ տրամադրել, ասել՝ ուր ուզում եք, գնացեք. Փաշինյան

«Ես անգամ օդանավ եմ տրամադրել, որի վրա գրված է «Հայաստան», ասել եմ՝ ուր ուզում եք, գնացեք»:

Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նախկին նախագահները դիմել են իրեն՝ ասելով, թե ՌԴ իշխանություններին տեղյակ պահի, որ ուզում են իրենց հետ հանդիպում ունենալ 2020 թ. պատերազմի ժամանակ:

«Այսինքն՝ ի՞նչ է նշանակում տեղյակ պահել, տեղյակ պահելը ո՞րն է, ասեմ՝ իրենք 3-ով են ՀՀ վարչապե՞տը: ՌԴ գործընկերներին ասեի՝ տրիումվիրա՞տ ա ձևավորվել, իրենք երեքո՞վ են ներկայացնում Հայաստանը, երեքով վարչապետ են»,- հարց է ուղղել Փաշինյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում