ՌԴ-ը ցանկացած պրոպագանդիստական արշավի վատ է վերաբերվում՝ լինի մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ռուս խաղաղապահների հասցեին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում պարբերաբար հայտնվող քննադատություններին։
Ռուսաստանը, ըստ Զախարովայի, ցանկացած պրոպագանդիստական արշավի վատ է վերաբերվում՝ լինի մեդիա տիրույթում, թե քաղաքականությունում։
«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրների ղեկավարները Սոչիում կայացած գագաթաժողովում նշել են ռուսական զորախմբի նշանակալի ներդրումը անվտանգության ապահովման հարցում և ընդգծել տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործ նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում։ Սա, ցավոք, աշխարհի կարգն է»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Կարծիքներ