Ստանոն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ կապված Բաքվի հայտարարություններին

Ստանոն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման հետ կապված Բաքվի հայտարարություններին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները․ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցումներին՝ նա «ոչ ճիշտ» է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը․

«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան երկկողմ հարաբերություններից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա», - նշել է Ստանոն։  «ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը:

Սա հնարավորություն կընձեռի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով», - հավելել է Ստանոն։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում