Փարիզում ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ուկրաինա՝ արեւմտյան զորքեր ուղարկելու

Փարիզում ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ուկրաինա՝ արեւմտյան զորքեր ուղարկելու

Փարիզի պատմական յոթերորդ թաղամասի Վոբան հրապարակում ցույց է տեղի ունեցել Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու դեմ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Մենք եկել ենք ասելու, որ համաձայն չենք Ուկրաինայում հակամարտության սրման հետ: Պատգամավորները պետք է պահանջեն այդ հարցի քննարկումը խորհրդարանում և քվեարկություն, ինչպես սահմանված է Ֆրանսիայի սահմանադրությամբ»,- ասել է ֆրանսիական Patriots-ի առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը:

Ցուցարարները պատռել են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշները և փոխարենը պարզել ֆրանսիական եռագույնները։ «Կեցցե ազատ Ֆրանսիան»։ - վանկարկել են փարիզեցիները. «Մեր նպատակներից մեկն այն է, որ Ֆրանսիան դուրս գա ՆԱՏՕ-ից, այս դաշինքը մեզ անընդհատ մղում է դեպի պատերազմ և թշնամիներ է փնտրում»,- ասել է Ֆիլիպոն՝ հավելելով, որ նույնն է անում ԵՄ-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում